Բավ է պառակտվել
03-12-2015 13:21

Fox TV-ին կվերանկարահանի TNT-ի սերիալը

Ամերիկյան Fox հեռուստաալիքը սկսել է «Իմ աչքերով» սերիալի ադապտացիոն տարբերակի կարահանումները, որը 2013 թ. ցույց է տվել TNT-ն: Ծրագրի սցենարիստ և հիմնական գործադիր պրոդյուսեր է նշանակվել Ջոել Վայմանը (Joel Wyman), որը հայտնի է իր «Սահմանգիծ» և «Համարյա մարդ» սցենարներով: Օրիգինալ հեռուստաշարքի հեղինակ Զաուր Բոլոտաևը նույնպես կմտնի պրոդյուսերների շարքի մեջ: Յուրաքանչյուր դրվագում ցույց կտրվի այնտեղ մասնակցող տարբեր կերպարների տեսանկյունից պատմված նույն պատմությունը, նկարահանված «սուբյեկտիվ տեսախցիկով»: Նույն մոտեցումն էր օգտագործվել շոուի ռուսական տարբերակում: «Իմ աչքերով»-ը ցուցադրվել է 2013 թ. TNT հեռուսատաալիքով: Այն պատմում էր ավարտական երեկոյի ժամանակ աշակերտուհու առեղծվածային մահվան մասին: Հեռուստաշարքը տևեց ընդամենը մեկ սեզոն, ցույց տրվեց 12 սերիա: Գնման իրավունքների ձեռքբերմանը ամերիկյան հեռուստաալիքի կողմից նպաստել է Ալեքս Րեզնիկը, ով մասնագիտանում է Արևելյան հեռուստատեսային նախագծերի ադապտացիայի մեջ ԱՄՆ-ի համար: Նախկինում նա ներգրավված է եղել ռուսական «Ինչ Որտեղ Երբ» հեռուստախաղի ֆորմատի ձևափոխմանը ABC-ի համար: