Բավ է պառակտվել
24-10-2022 19:30

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ մինչև կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին

Այս տարվա մարտին լրատվամիջոցները հայտնել էին, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Նրանք բաժանվել են անցյալ տարի, սակայն ամուսնալուծության գործընթացը ձգձգվել է Յեի կողմից որոշ տարաձայնությունների պատճառով: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝ նրանց ամուսնալուծության հարցն ընդմիշտ փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։
Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել և այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Նրա մտերիմներն ասում են, որ նա պարզապես երազում է, որ նախկին ամուսինը վերջապես իրեն հանգիստ թողնի։ Բայց, ահա Յեն այլ կարծիքի է։ Մի ամբողջ տարի բոլոր հնարավոր ձևերով (երբեմն ոչ այնքան էլ հաճելի) նա փորձում էր գրավել Քիմ Քարդաշյանի ուշադրությունը։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչպես է տենչում նրանց ընտանիքի վերամիավորման մասին, և, չնայած իր կյանքում նոր աղջիկների առկայությանը, հավատարիմ է մնում (բարոյապե՞ս) Քիմ Քարդաշյանին։
Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեև «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ Քիմի և նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաև հավելել է, որ որքան էլ տարօրինակ է, բայց մինչև կյանքի վերջ սիրելու է Քիմին։