Բավ է պառակտվել
23-05-2016 15:00

Կաննի կինոփառատոնի փակման արարողությունը (լուսանկարներ)

Ֆրանսիական Ռիվեյրայում կիրակի ավարտվել է տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը` Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում էր 69-րդ անգամ:


Անցած օրերի ընթացքում նշանակալի իրադարձությունը մի վայրում էր հավաքել ոչ միայն կինոաշխարհի, այլև` մոդելային բիզնեսի ու երգարվեստի հանրաճանաչ դեմքերին: Այս ամենի շնորհիվ կարմիր գորգն աստղերի պակաս չի ունեցել, ինչը հատկապես ուրախալի էր երկրպագուների ու լուսանկարիչների համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Լոուչի ֆիլմը պատմում է այրիացած աշխատավորի մասին, ով կորցրել է գումար վաստակելու հնարավորությունն առողջական խնդիրների պատճառով: