Բավ է պառակտվել
04-02-2017 18:50

Հայ 19 իմպրեսիոնիստների կտավները կցուցադրվեն Մոսկվայում՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում

 

Մոսկվայում առաջին անգամ կցուցադրվեն հայ նկարիչ-իմպրեսիոնիստների աշխատանքները: Այդ մասին հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչ, և Հայաստանի Ազգային ցուցասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար Մարինա Հակոբյանը:
« « Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ» անվանումը կրող ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում՝ մարտի 24-ին»,- ասել է Հակոբյանը:


Նա նշել է, որ ցուցադրությանը ներկայացվելու են 19 հայ նկարիչների 54 աշխատանքներ, որոնց թվում են Մարտիրոս Սարյանի, Վարդան Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Խաչիկ Եսայանի, Հովհաննես Տեր-Թադևոսյանի և այլոց գործերը:
« Մասնավորապես ցուցադրությանը ներկայացվելու են Մարտիրոս Սարյանի երկու կտավներ, որոնցից մեկը պատկանում է նկարչի ստեղծագործության փարիզյան շրջանին (1926-28-ական թթ.), երբ նա գտնվում էր ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցության տակ: Սակայն պետք է նշեմ, որ հայկական իմպրեսիոնիզմը բավականին տարբերվում է ֆրանսիականից»,-ասել է Հակոբյանը:
Նա հայտնել է, որ կտավները ներկայացվելու են Հայաստանի Ազգային ցուցասրահի, Երևանի Ռուսական մշակույթի թանգարանի և մասնավոր կոլեկցիոներների կողմից:
Ցուցադրության բացմանն ընդառաջ նաև հրատարակվելու է զարդանախշ կատալոգ, որում ներառվելու են հայկական իմպրեսիոնիզմի մասին պատմող հոդվածներ, կենսագրական էսսեներ, և հետաքրքիր փաստեր՝ այն նկարիչների կյանքից, որոնց աշխատանքները ցուցադրվելու են: