Բավ է պառակտվել
09-06-2014 16:28

Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին: Շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման.

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ-վրացական ավանդական կապերի, մշակութային բազմամյա բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Վախթանգ Կիկաբիձեին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ Վախթանգ Կիկաբիձեն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Նա նաև երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ իր արվեստի հանդեպ տածած մեծ սիրո և ջերմության համար: