Բավ է պառակտվել
13-04-2017 17:08

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն ու Շերը՝ « Խոստում» ֆիլմի ցուցադրությանը

 

Ռեալիթի շոույի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ցուցադրությունից առաջ դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցան կարմիր գորգի վրայով:
Քիմն ու Քորթնին, ինչպես նաև երգչուհի Շերը չորեքշաբթի օրը այցելեցին Լոս Անջելեսի Chinese Theatre:
Պարբերականը հիշեցնում է, որ Քիմ Քարդաշյանն ու Շերը (իսկական անունը՝ Շերիլին Սարգսյան) արդեն մասնակցություն են ունեցել ֆիլմի գովազդային արշավին և արտահայտել են իրենց կարծիքը սոցցանցերում: Իսկ Քարդաշյան քույրերը 2015թ. հասցրել են նաև լինել Հայաստանում և այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգել են ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը:
«Խոստում» ֆիլմի գովազդային արշավին մասնակցություն են ունենում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Բարբրա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ջորջ Քլունին, Դոն Չիդլը, Ռայան Հոսլինգը, Նինա Դոբրևը:
Ֆիլմի վաճառքի ողջ հասույթը ուղղվելու է բարեգործական կազմակերպություններին, այդ թվում նաև Էլթոն Ջոնի «AIDS Foundation»-ին:
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է Հայոց ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:


Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը՝ 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում իր մահկանացուն կնքած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր:
Ապրիլի 24-ին լրանում է Հոյոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: