Բավ է պառակտվել
30-06-2017 13:15

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երկվորյակների են սպասում

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բազմիցս են ասել, որ շատ երեխաներ են ուզում ունենալ: Սակայն, երկու հղիություններից հետո Քիմի մոտ ընկերքի հետ կապված հազվագյուտ հիվանդություն էր հայտնաբերվել, ինչի արդյունքում Քարդաշյանն այլևս չի կարող հղիանալ:
Ռեփերն ու նրա կինը որոշել են իրավիճակին լուծում տալ՝ օգտվելով փոխնակ մոր ծառայությունից: Վերջերս ԶԼՄ-ները հայտնեցին, որ Քիմն ու Քանյեն արդեն հասցրել են պայմանագիր կնքել նրա հետ: Արևմտյան մամուլի թարմ տեղեկությունների համաձայն փոխնակ մայրն արդեն հղի է և երկվորյակների է սպասում:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ ամուսինները շատ ուրախ են, որ միանգամից երկու երեխա է ծնվելու: Չնայած դրան, Քարդաշյան-Ուեսթ ընտանիքն այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել: Աղբյուրները նշում են, որ երկվորյակների լույս աշխարհ գալն իրոք հավանական է, քանի որ արհեստական բեղմնավորման պարագայում միանգամից մի քանի երեխա սերելու հավանականությունը մեծանում է:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն արդեն երկու երեխա ունեն: Նրանց դուստրը՝ Նորթը, ծնվել է 2013թ. ամռանը, իսկ զոյգի որդին՝ Սեյնթը, լույս աշխարհ է եկել 2015-ի վերջերին: