Բավ է պառակտվել
14-03-2016 11:29

Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու նրանց դուստր Նորթը` շոփինգ անելիս (լուսանկարներ)

Դե ուրիշ ինչով կարող է Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը զբաղվել ազատ ժամանակ, եթե ոչ շոփինգով: Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու նրանց դուստր Նորթը գնացել էին Լոս Անջելեսի մոլերից մեկը: 

 Ըստ երևույթին, շոփինգը հատուկ Նորթի համար էր ձեռնարկվել, քանի որ երեխայի ձեռքից բռնած զույգը մտել է մանկական խաղալիքների խանութ:

Հարկ է նշել, որ 35-ամյա Քիմին, երկու տարեկան Նորթին ու 38-ամյա Քանյեին նայելիս թվում է, թե պոդիումով քայլող ոճի երեք տարբեր կուռքերի ես նայում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Քիմը իր Twitter–ում հրապարակել էր իր 3 ամսական որդու՝ Սեյնթի նոր լուսանկարը: Սա արդեն Սեյնթի երկրորդ լուսանկարն է, որը Քիմը ցույց է տալիս իր երկրպագուներին: