Բավ է պառակտվել
28-04-2021 10:25

Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել նախքան Ուեսթի հետ ամուսնալուծվելը

Ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել նախքան ռեփեր Քանյե Ուսեթի հետ պաշտոնապես ամուսնալուծվելը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, այժմ հեռուստաաստղը հանդիպում է CNN-ի լրագրող 52-ամյա Վան Ջոնսի հետ։ Նշենք, որ Ջոնսը նախկինում համարվում էր Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ընկերը և հաճախ էր լինում նրանց տանը։
Այնուամենայնիվ, չնայած արևմտյան լրատվամիջոցների բազմաթիվ աղբյուրներ հաստատում են Քարդաշյանի և Ջոնսի սիրավեպը, հնարավոր է, որ դերասանուհուն մղում են ոչ այնքան անկեղծ զգացմունքները, որքան փաստաբանի կարգավիճակ ստանալու ցանկությունը: Այստեղ է, որ Քարդաշյանին կարող է օգնել Ջոնսն, ով ոչ միայն հեռուստահաղորդավար է, այլ նաև իրավաբան և քաղաքական գործիչ:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնական անհաջողության պատճառ են հանդիսացել ռեփերի հոգեկան առողջության խնդիրները։