Բավ է պառակտվել
03-05-2015 11:12

Քիմ Քարդաշյանն իր սելֆիների գրքից լուսանկարներ է հրապարակել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը առաջիկա օրերին կթողարկի իր սելֆիների գիրքը` Selfish («Եսասերը») բառախաղ - վերնագրով:



Մինչ այդ Քիմը սոցցանցերում լուսանկարներ` սելֆիներ է հրապարակում այդ գրքից:
Հեռուստաաստղը դրանց կից պատմում է, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ սելֆիներ է անում, և հսկայական հավաքածուներ ունի: Նա խոստովանում է, որ իր համար շատ բարդ է եղել ընտրությունը։



Քիմը հրապարակում է հիմնականում հին լուսանկարներ, որոնցում հենց ինքն էլ բոլորովին այլ տեսք ունի: Լուսանկարների մեծ մասում Քիմն իր ընկերների հետ է և գրում է, որ նրանցից ոմանք գուցե ցանկանան իրեն սպանել այդ սելֆիները հրապարակելու համար: