Բավ է պառակտվել
17-06-2015 09:19

Քիմ Քարդաշյանը աղջկա ծնունդը նշել է Դիսնեյլենդում (լուսանկարներ)

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, իրենց աղջկա` Նորթ Ուեսթի ծննդյան 2-րդ տարեդարձը նշել են Դիսնեյլենդում, ավելի կոնկրետ՝ Անահայմի թեմատիկ զբոսայգու մասնավոր հատվածում:


Քիմը Դիսնեյլենդն անվանել է «աշխարհի ամենաերջանիկ վայրը»:  Հետաքրքրական է, որ Նորթը Դիսնեյլենդ է գնացել Մինի Մաուսի կերպարանքով` ճակատին էլ` թիթեռնիկ - փողկապ: «Թեմատիկ» արտաքին տեսքից չի խուսափել նաև ինքը` Քիմը:

Աղբյուրը նկատում է, որ ոչ ոք հանդես չի եկել ասենք դիսնեյյան արքայադուստրերի կերպարանքով: Տոնակատարությանը ներկա են եղել նաև Քարդաշյանների ընտանիքի անդամները, մտերիմ բարեկամները:


Փոքրի Նորթին շնորհավորել են Դիսնեյի կերպարները, մասնավորապես` Աննան և Էլզան. Նորթը «Սառածը» ժապավենի սիրահար է: