Բավ է պառակտվել
17-09-2016 17:15

Քիմ Քարդաշյանն իր կայքի «ծննդյան տարեդարձին» նվիրված նոր լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանն իր կայքում նոր լուսանկարներ է ներկայացրել՝ ի պատիվ պորտալի «ծննդյան տարեդարձի»: «Հավատս չի գալիս, որ կայքս արդեն մեկ տարեկան է: Մենք մեկ տարի աշխատել ենք կայքում եւ կայքի հետ: Ինձ համար կարեւոր է ձեզ ներկայացնել նախկինում երբեք չհրապարակված լուսանկարներ: Դա Մեթ Ուիլյամսի հետ արված ֆոտոշարքից է»,- կայքում գրել է ռեալիթի շոուի 35-ամյա աստղը՝ համալրելով մեկ տարվա ընթացքում արված զանազան լուսանկարներով:

Հիշեցնենք, որ երեկ Քիմը Մայամիում Քանյե Ուեսթի համերգին այցելել էր բավական բաց հագուստով: Համերգին ներկա էին նաեւ Քորթնին եւ Քլոեն, սակայն ֆոտոխցիկների օբյեկտիվն ուղղված էր միայն Քիմին, ով կրկին պարծեցել է իր մերկ կրծքով: