Բավ է պառակտվել
12-12-2016 15:00

Քիմ Քարդաշյանը հարազատներից թաքցնում է իր սարսափելի ախտորոշումը

Տեղեկատվությունն այն մասին, որ Քիմ Քարդաշյանը տառապում է ինչ-որ լուրջ հիվանդությամբ, մամուլում հայտնվել էր մոտ երեք շաբաթ առաջ: Նշվում է, որ լրագրողներն այդ մասին տեղեկացել են ռեալիթի-շոուի աստղին մոտ կանգնած աղբյուրից, եւ որ ախտորոշումն այնպես է ցնցել Քիմին, որ նա չի ցանկացել այդ մասին խոսել հարազատներից եւ ոչ ոքի հետ:
Արեւմտյան մամուլը ենթադրում է, որ հենց այդ ախտորոշման պատճառով է, Քիմն առաջարկել Քանյե Ուեսթին ժամանակավոր բաժանվել:
Կասկած կա, որ հիվանդությունը զարգանում է՝ փարիզյան կողոպուտի արդյունքում Քիմի տարած ծանր սթրեսի հետեւանքով: Չնայած դրան, չի բացառվում, որ պարզապես ռեալիթի-շոուի աստղի վաղեմի հիվանդությունն է ակտիվացել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Քարդաշյանը խոստովանել էր, որ արդեն վեցը տարի է, ինչ տառապում է փսորիազով եւ ստիպված է լինում լավ գրիմ անել՝ բոլոր լուսանկարահանումների համար: Չնայած դրան նրա մարմնի վրա կան մասեր, որոնք ոչ միտեսակի գրիմ էլ չի ծածկում, եւ նա ստիպված է լինում քողարկել դրանք հագուստով եւ կոշիկներով:
Կարելի է ասել՝ սթրեսը թռչնի գրիպի նման պատել է Քարդաշյանների ողջ ընտանիքը: Մեկ շաբաթ առաջ նյարդային լուրջ խնդիրներով հիվանդանոց էր հասցվել հեռուստաաստղի ամուսինը: Հիվանդանոցիցի դուրս գրվելուց հետո էլ Քանյե Ուեսթը ոչ թե տուն է գնացել, այլ առանձնատուն է վարձակալել, որպեսզի լռության եւ անդորրի մեջ կարողանա իմի բերել իր մտքերը: Հենց այդ ժամանակ էլ տարածվեցին աստղային զույգի բաժանման մասին շշուկները, որոնք սակայն, չհաստատվեցին զույգի ընկերական շրջապատի կողմից:
«Այդ ամենը հիմարություն է, Քիմը չի պատրաստվում բաժանվել իր ամուսնուց, նա անձամբ է ինձ այդ մասին ասել: Այն ամենն ինչ գրել էին ԶԼՄ-ները՝ նրանց մոտալուտ բաժանման մասին, որեւէ աղերս չունի իրականության հետ», - հայտնել էր աղբյուրը:
Ավելին, հիփ-հոփ աստղի ծանոթն էլ հավաստիացնում է, որ Քանյե Ուեսթի, կնոջ եւ երեխաների մոտ տեղափոխվելու մասին լուրը եւս սուտ է: Նրա խոսքերով երգիչն առաջվա պես առանձին է ապրում եւ անհրաժեշտ դեղորայքը տանն է ստանում: Տվյալ պահին նրա առողջական վիճակը բարելավվել է, բայց չնայած դրան, բժիշկները հաճախակի են այցելում նրան՝ համոզվելու համար, որ բուժումն արդյունավետ է ընթանում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Քիմ Քարդաշյանին ապահարզանի մասին մտածել ստիպել է հենց Ուեսթի հերթական նյարդային պոռթկումը: Վերջերս հիփ-հոփ աստղը հաճախ էր չեղյալ հայտարարում իր ելույթները եւ նունիսկ մեղադրում էր ռեփեր Jay-Z- ին, իրեն սպանելու մտադրության մեջ:
«Ախպեր, ես գիտեմ, որ դու «քիլլեր» ունես, ու ուզում ես ինչքան հնարավոր է շուտ վերջս տալ: Բայց խնդրում եմ քեզ, հետս տենց մի վարվի: Ավելի լավ է զանգիր ինձ, ես սպասում եմ, թե երբ կհիշես հեռախոսիս համարը, ախպեր», - իր ելույթներից մեկի ժամանակ ասել է Ուեսթը: