Բավ է պառակտվել
02-06-2015 14:16

Քիմ Քարդաշյանը տառապում է տոքսիկոզից

Երկրորդ երեխային սպասող Քիմ Քարդաշյանը տառապում է առավոտյան տոքսիկոզից: Ռեալիթի շոուի աստղը շատ ծանր է տարել առաջին հղիությունը և Նորդի ծնվելուց հետո անգամ չէր կարողանում մտածել երկրորդ երեխայի մասին: Սակայն հիմա, երբ նա նորից հղիացել է, այդ մասին պատմել է իր ռեալիթի շոուի ժամանակ: Իսկ երեկ նա ու Քանյեն երբ հայտնվել են կարմիր գորգին, Քարդաշյանը իր ինքնազգացողության մասին պատմել է  լրագրողներին: «Անկեղծ ասած, շատ տանջալից տոքսիկոզ է: Այն սկսվում է առավոտյան և կարող է շարունակվել ամբողջ առավոտյան: Ես բառացիորեն չեմ կարող վեր կենալ անկողնուց: Իհարկե, այս հղիությունը տարբերվում է առաջինից, բայց չնայած նույնիսկ այս սարսափելի ինքնազգացողությանը, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուղարկեց այս երեխային: Այնպես որ տոքսիկոզը ինձ քիչ է անհանգստացնում, իմ մեջ ավելի շատ երջանկություն կա»,- ասել է Քիմը: