Բավ է պառակտվել
01-06-2016 10:37

Քիմ Քարդաշյանը նոր «քիմոջի» է թողարկում Նորթի ու Քանյեի պատկերով

Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչի մեջ կարելի է գումար ներդնել: Նրանք, ովքեր քննդատում ու մեղադրում են Քիմին, լավ կլիներ ուրիշի աչքի փուշը նկատելու փոխարեն իրենց աչքի գերանով զբաղվեին ու հայուհու անունը ամեն անգամ հիշատակելիս այլեւս «բարոյականություն» բառը չօգտագործեին, քանի որ 35-ամյա հեռուստաաստղը իսկական գործարար կին է:

Հավաքածուն համալրվել է Քիմի դստեր՝ Նորթի ու Քանյե Ուեսթի պատկերներով, նաեւ հենց Քիմի, որը ամբողջ աշխարհին իր միջմամատն է ցույց տալիս:

 Քիմը Twitter–ում 45 մլն բաժանորդ ունի, ու նա իր երկրպագուներին ուրախացրել է ապագա քիմոջիների՝ Քիմ Քարդաշյանի սմայլիկների (որոնք աշխարհում ամենաշատն են վաճառվում) լուսանկարներով: