Բավ է պառակտվել
13-09-2016 12:55

Քիմ Քարդաշյանը GQ ամսագրի ամենասեքսուալ կանանց յոթնյակում

Բրիտանական GQ ամսագիրը կազմել է 2016թ. ամենացանկալի կանանց վարկանիշը: Ամսագրի կայքում տեղադրված հաղոդրադրության համաձայն` ամեն տարի տղամարդկանց ամսագրի խմբագրությունը ընտրում է գեղեցիկ և հետաքրքիր կանանց, որոնք արժանի են «ամենասեքսուալ կոչմանը»: Ամսագրի վարկանիշում հայտնվել է գեղեցիկ սեռի 7 ներկայացուցիչ:

1.Հաննա Դևիս

Հաննան մի քանի տարի շարունակ նկարահանվել է Sports Illustrated-ի լողազգեստներով հատուկ թողարկումների համար, իսկ 2015 թ. զարդարել է դրա շապիկը:  

2.Ալեսանդրա Ամբրոսիո

35-ամյա բրազիլուհի մոդելը առաջին տարին չէ, որ շարունակում է մնալ  հայտնի Victoria’s secret ներքնազգեստի ապրանքանիշի ամենագեղեցիկ «հրեշտակը»:

3.Սելենա Գոմես  

Ցուցակում հայտնվել է նաև 24-ամյա երգչուհին , որի կազմվածքը մեկ անգամ չէ, որ քննադատության է արժանացել:

4. Քիմ Քարդաշյան

«Ամենաների» հերթական վարկանիշը բնականաբար չէր կարող կազմվել առանց 35-ամյա ռեալիթի շոուների աստղ և գործարար կին Քիմ Քարդաշյանի: Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի կինն ուրախացնում է ի ր երկրպագուներին` պարբերաբար կիսամերկ լուսանկարներ հրապարակելով և փողոցներում բարեմասնությունները ցուցադրելով:

5. Անա դե Արմաս

Իսպանացի դերասանուհի Անա դե Արմասը ևս արժանացել է մոլորակի ամենացանկալի կին կոչմանը:

 6. Պրիյանկա Չոպրա

Վարկանիշում ընդգրկվել են նաև ծագումով հնդիկ դերասանուհի և մոդել Պրիյանկա Չոպրան

 7. Հեյլի Կլաուսոն

Հենց Հեյլին է հայտնվել  Sports Illustrated-ի շապիկին ընթացիկ 2016 թվականին: