Բավ է պառակտվել
10-06-2016 09:34

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր նմանակի՝ թրքուհի Քամիլա Օսմանի հետ

Քամիլա Օսմանն ապրում է երկու քաղաքներում՝ Լոս Անջելեսում ու Տորոնտոյում, սովորում է Կանադայում, փիառ մենեջեր է դառնալու , ու այնպես է ստացվել, որ սարսափելի նման է Քիմ Քարդաշյանին: Քամիլան թուրքական արմատներ ունի ու Քիմ Քարդաշյանի կրքոտ երկրպագուն է: Աղջկա – Instagram-ը (317 հազար բաժանորդ) լեցուն է Քիմի լուսանկարներով կամ նրա հետ իր համեմատություններով: Keeping Up With The Kardashians -ի գալիք դրվագում մենք կկարողանանք տեսնել ՔԻմի ու Քամիլայի հանդիպումը , որը կազմակերպել է հայուհու ընկերը ՝ Ջոնաթան Չեբանը: Նմանակի հետ հանդիպումը (որը բեմադրված է որպես պատահական) տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում պլաստիկ վիրաբույժի գրասենյակում: «Ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ»,- ողջունում է Քամիլային հեռուստաաստղը, ու երկու գեղեցկուհիները անցնում են իրենց սիրելի զբաղմունքին՝ սելֆիին: