Բավ է պառակտվել
22-03-2016 10:45

Քիմ, Քորթնի ու Քլոե Քարդաշյաններին կարող են տուգանել 200 մլն դոլարով

Ըստ երեւույթին, Քարդաշյանների ընտանիքում նորից խնդիրներ են ծագել: Քիմին, Քորթնիին ու Քլոեին կարող են տուգանել 200 մլն դոլարով: Բանն այն է, որ Քարդաշյան քույրերը ժամանակին թողարկել էին Kardashian Beauty կոսմետիկայի հավաքածուն: Բիզնեսը սկսվել էր Boldface ընկերության մասնակցությամբ, որը վերջին պահին դուրս էր եկել գործից՝ փաստի առաջ կանգնեցնելով քույրերին: Այդ ժամանակ Hillair Capital Management ընկերությունը նախագծում 10 մլն դոլար էր ներդրել: Նոր ընկերության հետ նույնպես խնդիրներ էին սկսվել. Քարդաշյանների գործընկերների ներկայացուցիչները հայտարարում են, որ քույրերը խախտել են օրենքը ու բավականաչափ չեն գովազդում արտադրանքը, որը էական եկամուտ չի բերում, դրա համար էլ ընկերությունը հետ է պահանջում իր 10 մլն դոլարը, նաեւ այն գումարը, որը իր կարծիքով կարող էր վաստակել պատշաճ գովազդի դեպքում՝ 180 մլն դոլար: Դե ինչ, վատ չէ։