Բավ է պառակտվել
23-04-2016 12:44

Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է

Քլունիի կարծիքով` մարդիկ պակաս զգայուն են դարձել, որովհետև խոսվում է թվերի մասին, այնինչ պետք է ներկայացնել կոնկրետ մարդու պատմությւնը։

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի պատմության մի մասն է, սա մեկ ազգի, երկրի ցավը չէ, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասաց հայտնի դերասան, «Ավրորա» մարդասիրական մրցույթի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին։

Քլունին նշեց` հպարտ է, որ այս օրերին Հայաստանում է և մասնակցում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը։

«Այս մրցանակաբաշխության գեղեցկությունն այն է, որ հիմնադիրները կարողանում են նայել այն մարդկանց հերոսությանը, որոնք գնում են վտանգավոր տեղեր, ռիսկի ենթարկում իրենց կյանքը, որպեսզի ուրիշներին կարողանան օգնել»,- ասաց Ջորջ Քլունին:

Նրա խոսքով` այսօր չես կարող հերքել այն, ինչ 101 տարի առաջ տեղի է ունեցել, չես կարող հերքել այն, որ ինչ-որ մեկը փորձել է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ։
«Մենք շարունակում ենք ասել` այլևս երբեք, բայց հետո նորից նման բան կատարվում է Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում։ Ճշմարտությունն այն է, որ չպետք է կատարվի, բայց նորից ու նորից կատարվում է: Մենք ասում ենք՝ եթե իմանայինք, սակայն մենք դրա մասին իմանում ենք, դա տեսնում ենք»- նշեց Քլունին:
Քլունիի կարծիքով` մարդիկ հիմա պակաս զգայուն են դարձել, որովհետև ավելի շատ խոսվում է թվերի մասին` այսքան փախստական կամ զոհ, այնինչ պետք է ներկայացնել կոնկրետ մարդու պատմությունը։