Բավ է պառակտվել
11-07-2015 15:48

Քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում հնարավոր է ընդգրկվի հայկական ևս մեկ մշակութային արժեք՝ քոչարի պարը: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն ասաց, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար Հայաստանը ներկայացրել է քոչարին: «Քննարկումը և հնարավոր հաստատումը նախատեսված է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ի նիստում»,- ասաց նա: Վ. Կաժոյանը նաև նշեց, որ հաջորդ տարիների համար կան ծրագրեր, սակայն դեռևս ներկայացված հայտեր չկան: