Բավ է պառակտվել
15-04-2015 10:12

Նախագահն ու Առաջին տիկինը ներկա են գտնվել Վլադիմիր Սպիվակովի համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում: