Բավ է պառակտվել
29-03-2014 18:44

Կոնչիտան՝ ընդդեմ Արամ MP3-ի

Եվրատեսիլ 2014-ի Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստը պատասխանել է Արամ mp3-ի` իրեն ուղղված քննադատություններին: «Պատերազմ» է սկսվել Կոնչիտայի և Արամ Mp3-ի մեջ այն բանից հետո, երբ Արամը նրան անվանել է «աննորմալ» և «մրցույթին անհամապատասխան». գրում է Austrian Independent-ը: Կոնչիտան գրել է.«Կարծես Արամն ուզում է, որ ես կին դառնամ, բայց ահա թե քեզ ինչ կասեմ, հարգելի Արամ, ես աշխատասեր կին եմ և աննկարագրելի ծույլ տղամարդ իմ ազատ ժամանակ, դա չի փոխվի: Եթե դու պրոբլեմներ ունես այդքանը հասկանալու հետ, ես պատրաստ եմ քեզ բացատրել: Քո հոմոֆոբիկ մեկնաբանություններից հետո, այդ զրույցն անհրաժեշտ է»: