Բավ է պառակտվել
10-04-2015 13:10

«Եվրատեսիլ-2015» մրցույթը կկարողանան դիտել նաև լսողական խնդիրներ ունեցողները

Երգի «Եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթը, որը կանցկացվի մայիսին՝ Վիեննայում, հասանելի կլինի նաև լսողության խախտումներով մարդկանց, լրագրողներին հայտնել է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարտին Բիդերմանը, որը զբաղվում է «Եվրատեսիլ»-ի կազմակերպմամբ: Այս տարի մրցույթը կոչվում է «Կառուցելով կամուրջներ»: «Այդ մրցույթը պետք է բաց լինի ամբողջ աշխարհի համար, շատ հանդուրժող լինի: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը՝ Ավստրիան, բաց է ու ուրախ՝ հյուրեր ընդունելու համար: Ամբողջ մրցույթը կներկայացվի համրերի միջազգային լեզվով»,- տեղեկացրել է Բիդերմանը: