Բավ է պառակտվել
29-11-2014 11:31

Այսօր հայտնի կդառնա «Միսս Երկիր-2014» գեղեցկության մրցույթի հաղթողը

Այսօր Մանիլայում  կանցկացվի «Միսս Երկիր-2014» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Թագի համար կպայքարի 85 երկրի ներկայացուցիչ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի շաբաթ։ Աղջիկները պարապել են, մասնակցել ֆոտոսեսիաների և միջանկյալ մրցույթների։
Քանի որ «Միսս Երկիր» մրցույթի հիմնական առաքելությունը հասարակության ուշադրությունը բնապահպանության խնդրի վրա սևեռելն է, գրաֆիկում եղել են շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված համաժողովներ և ակցիաներ։ 
«Միսս Երկիր» մրցույթն անցկացվում է 2001 թվականից և համարվում է «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթների պես հեղինակավոր։ 2013-ին այն հաղթել էր Վենեսուելայից մոդել Ալիս Էնրիչը։