Բավ է պառակտվել
18-03-2014 00:53

«Մեծն Գեթսբիի» կոստյումները կցուցադրվեն ֆրանսիական Կոդրիում

Հատուկ «Մեծն Գեթսբի» ֆիլմի համար Միուչչա Պրադայի և Քեթրին Մարթինի կողմից ստեղծած կոստյումները կցուցադրեն Կոդրիում, որը հայտնի է որպես ֆրանսիական ժանյակների արտադրության կենտրոն: Լոնդոնից, Նյու Յորքից, Տոկիոյից և Շանհայից հետո «Մեծն Գեթսբիի» կոստյումները վերադառնում են հայրենիք:
Բանն այն է, որ Կոդրին Solstiss ընկերության նստավայրն է, որը հատկացրել է 1400 մետր գործվածք Ֆիցջերալդի վեպի հերոսների հագուստների հավաքածուի վերականգնման նպատակով: Այդ վերականգնումը այնքան հաջող էր, որ, այս ամսվա սկզբին մոդելյեր Քեթրին Մարթինը «Օսկարի» է արժանացել կոստյումների լավագույն դիզայնի համար:


Կոդրիի ժանյակների թանգարանը, որտեղ տեղի կունենա ցուցադրությունը, «Մեծն Գեթսբիի» կոստյումների հետ մեկտեղ կցուցադրի 20-ական թվականների 8 յուրօրինակ զգեստ, որոնք ավելի վաղ ձեռք են բերվել մշտական ցուցադրության համար:


Ծրագրի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ՝ «Նարաձևությունը և կինոն», «Նորաձևությունը և ճչացող 20-ականները»: Բացի այդ կկազմակերպվեն պարային դասընթացներ: Ցուցահանդեսը կգործի մարտի 14-ից օգոստոսի 31-ը: