Բավ է պառակտվել
24-03-2016 13:56

Ո՞վ սպանեց հայերին. եգիպտական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Նյու Յորքում

Մարտի 15-22-ը Նյու Յորքում անցկացված «Socially Relevant Films» կինոփառատոնի բարձրագույն պարգևին է արժանացել Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմը, որը կոչվում է «Ո՞վ սպանեց հայերին»
Եգիպտացի ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի ու լրագրող-հաղորդավար Մարիամ Զաքիի հեղինակած ֆիլմը ներկայացվել էր «լավագույն խաղարկային-վավերագրական» ֆիլմ անվանակարգում։ Թուրքերի ոճրագործությունների մասին պատմող ֆիլմի մրցութային ցուցադրությունը կայացել էր մարտի 19-ին և աննախադեպ թվով հանդիսատես հավաքել։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում ու Լիբանանում, իսկ պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերին Կահիրեում։
Ֆիլմում օգտագործվել են արխիվային նյութեր ու լուսանկարներ, հիշողություններ ու ականատեսների վկայություններ, որոնցից շատերն առաջին անգամ են ներկայացվել հանրությանը։