Բավ է պառակտվել
18-11-2015 15:48

Փարիզի ահաբեկչությունների պատճառով հետաձգվել է Պլյուշչենկոյի սառցե շոուն

«Սառույցի թագավորները» սառցե շոուն հետաձգվել է, հայտնում են շոուի կազմակերպիչները։ Շոուն պետք է կայանար նոյեմբերի 20-ին Երևանում` աշխարհահռչակ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ։ Շոուին պետք է մասնակցեին Ֆրանսիայի քաղաքացիներ Բրայան Ժուբերը, Մարի Պիեր Լերեն, Գիոնի Սոբատերը, որոնք Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով այս պահին չեն կարող ելույթ ունենալ։ «Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների: Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում ձեզ ըմբռնումով մոտենալ համերգի հետաձգմանը»,- ասվում է կազմակերպիչ «Շոուսթար» ընկերության հաղորդագրությունում։ Կազմակերպիչները տեղեկացնում են, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ գնված տոմսերը համարվում են ուժի մեջ 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար: Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը վստահեցնում և երաշխավորում է, որ 2016 թվականի մարտի 5-ին համերգը անպայման կայանալու է: Տոմերը վաճառվում են Երևանի բոլոր տոմսարկղերում: