Բավ է պառակտվել
07-04-2017 09:56

Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի անձնակազմին

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր Facebook-յան էջում աջակցություն է հայտնել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան « Խոստում» " (The Promise) ֆիլմի ստեղծագործական անձնակազմին:
«Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը և Շարլոտա Լե Բոնը հիանալի դերասանական խաղ են ցուցադրել՝ ռեժիսոր Թերի Ջորջի «The Promise» ֆիլմում: Ես ողջունում եմ ողջ թիմին և իմ լավ ընկեր, լեգենդար պրոդյուսեր Մայքլ Մեդավին, ում չխամրող տաղանդը, անձնվիրությունն ու նվիրվածությունը գործին թույլ են տվել իրագործել այդ կարևորագույն նախագիծը»,- գրել է դի Կապրիոն:
Ավելի վաղ « Խոստում» ֆիլմի հեղինակներին աջակցության խոսքեր էին հայտնել այնպիսի ճանաչված մարդիկ, ինչպիսիք են երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, երգիչ և երգայան Էլթոն Ջոնը, դերասան և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն, թենիսիստ և բարեգործ Անդրե Աղասին:
Ֆիլմի համաշխարհային պրեմյերան տեղի ունեցավ ապրիլի 21-ին՝ Լոս Անջելեսում, իսկ հայկականը՝ ապրիլի 27-ին:
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է հայերի ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը՝ 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում իր մահկանացուն կնքած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր: