Բավ է պառակտվել
29-02-2016 10:00

«Օսկար-2016». տարվա լավագույն դերասան է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն

«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար:

Բացի Դի Կապրիոյից՝ «Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին նաև դերասաններ Բրայան Քրեսթոնը («Տրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»):Սա Լեոնարդո Դի Կապրիոյի կարիերայի ընթացքում առաջին «Օսկարն» է:  Մինչ այդ, նա հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի» մրցանակի, որպես դերասան, և ևս մեկ անգամ, որպես պրոդյուսեր: Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանանում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար: «Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար: Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված էին նաև դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Քեյթ Բլանշետը («Քերոլ»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին»), Շառլոթ Ռեմփլինգը («45 տարի»):