Բավ է պառակտվել
01-03-2016 14:50

Լեոնարդո Դի Կապրիոն իր առաջին Օսկարը մոռացել է ռեստորանում (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, արժանանալով «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն դերասան» կոչմանը, արձանիկը մոռացել է այն ռեստորանում, որտեղ նշել է իր հաղթանակը: Համացանցում տարածում է գտել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մրցանակը ստանալուց հետո Դի Կապրիոն ռեստորան գնում՝ նշելու սպասված մրցանակը ալկոհոլային կոկտեյլով ու էլեկտրական սիգարով: Ռեստորանից դուրս գալով՝ Դի Կապրոյին ուղեկցող անձինք նրան են վերադարձնում արձանիկը, որը վերջինս մոռացել էր ռեստորանում: Դի Կապրիոն  «Օսկարի» է  արժանացել որպես լավագույն դերասան «Վերապրածը» դրամայում դերակատարման համար: