Բավ է պառակտվել
12-09-2015 13:00

«Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական հայտնի «Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը ծանր հիվանդության պատճառով Իսրայելում հոսպիտալացվել է: Տեղեկացնում են Պյատիգորսկի քաղաքապետարանից, որտեղ արտիստը պետք է ելույթ ունենար` քաղաքի 235-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառմանը:  ««Լյուբէ»-ի համերգը հետաձգվել է», -ասել են քաղաքապետարանից: Համերգի կազմակերպիչները և հենց ինքը` Ռաստորգուևը ներողություն են խնդրել պատճառած անհանգստության համար: