Բավ է պառակտվել
07-11-2013 14:44

Ագաթա Քրիստիի վեպը աշխարհի լավագույն դետեկտիվ է ճանաչվել

Ըստ քրեական ժանրի գրողների ասոցիացիայի հարցման արդյունքների` Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպը, որն առաջին անգամ հրապարակվել է 1926թ, ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ: Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է 600 հեղինակ, որոնք դետեկտիվներ են գրում, հաղորդում է The Independent-ը:

Բացի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններից ներկայացված են եղել Արթուր Քոնան Դոյլինը, Ռեյմոնդ Չանդլերինը, Թոմաս Հարիսինը: