Բավ է պառակտվել
19-09-2019 16:41

100 լուսանկարի պատմություն

Լուսանկարիչ Անդրեյ Ասրյանցին հանդիպեցի շատ պատահական մի միջավայրում, որտեղ խոսակցություն թեման քաղաքականություն էր։ Զրույցից պարզ դարձավ, որ Անդրեյը ծնվել ու մեծացել է Բաքվում, ապրել է այնտեղ մինչև 1989 թ–ը։ Լուսանկարչի մասնագիտությունն էլ ժառանգել է հորից։ Ասում է՝ ինձ ինչ հիշում եմ՝ լուսանկարում եմ։
Սակայն լուսանկարների հետ կապված կար մի ցավոտ պատմություն, որտեղից էլ սկսվեց մեր զրուցը։ 1989թ դեկտեմբերին, երբ Բաքվում հակահայկական բազմամարդ ցույցեր էին, Անդրեյն ապրում էր Բաքվի կենտրոնում, ամեն ինչ տեղի էր ունենում նրա աչքի առաջ։ Պատմում է, որ քաղաքի ամեն անկյունին ծանոթ էր, վերցնում էր ապարատն վավերագրում Ադրբեջանի մայրաքաղաքում հունվարյան հայկական կոտորածներին նախորդած ու դրանք հրահրած իրադարձությունները։
Դրանք սովորական միտինգներ չէին, այդ ձայները մինչև այսօր նրա ականջներում են, իսկ աչքերի առաջ՝ հայերին սպառնացող պաստառները։ Երեխաներս, ասում է, երկար տարիներ դեռ վախենում էին ամեն մի ձայնից։
Ես այդ բոլորը լուսանկարեցին՝ մոտ 100 կադր։ Հետո արդեն Երևանում այդ նկարները հանձնեցին Տեխնիկայի տանը (Ղարաբաղ կոմիտեից նստավայրը. խմբ.) Խաչիկ Ստամբոլցյանին, որը խոստացավ դրանք հրապարակելուց հետո վերադարձնել ինձ։ Սակայն նկարներն այդպես ինձ չվերադարձրեցին։ Խաչիկ Ստոմբոլցյանը ինձ հարցրեց, թե ով է այս ամենը նկարել։ Ասացի՝ ես, զարմացավ, ասաց՝ բա չե՞ք վախեցել։ Ես ասացի, որ եթե իր գործով զբաղվող ամեն մարդ ամեն անգամ մտածի, որ վախենում է, գուցե, որևէ քայլ չանի։ Ինձ իսկապես Աստված պահեց։
Անդրեյ Ասրյանցը պատմեց, որ արդեն 30 տարի նրան այդ միտքը հանգիստ չի տալիս, բազմաթիվ անգամ դիմել է պատկան մարմիններին, որ օգնեն վերադարձնել լուսանկարների նեգաիվները։ Խոստացել են օգնել, բայց ոչինչ չեն արել։
«Ես չեմ կարող նկարագրել թե ինչ դժվարությամբ եմ նկարել այդ ցույցերը, վտանգը անտեսում էի, ու մտածում էի որ այնպայման պետք է վավերացնել ամենը, քանի որ դա հետո պատմություն էր լինելու։
Խաչիկ Ստամբոլցյանը Gisher.news-ի հետ զրույցում հերքեց, թե ինքը լուսանկարներն է ստացել.«Ես չեմ հիշում նման դեպք, որ ինչ որ մեկը ինձ նեգատիվներ տա»։
Ստամբոլցյանին կրկին անգամ հիշեցրեցի լուսանկարչի անուն ազգանունը՝ ասաց որ այդ տարիներից շատ բան չի հիշում, բայց նման անուն ազգանունով մարդ չի ճանաչում, ով իրեն նեգատիվներ տված լինի։
Անդրեյ Ասրյանցը հույսը չի կորցնում, կարծում է, մի օր կգտնվեն նեգատիվները։  Ասում է,որ այդ նկարներն ուղղակի իր կյանքի պատմության մի մասն են։

 

Արմինե Գևորգյան