Բավ է պառակտվել
07-08-2014 10:13

Վախճանվել է «Kohar» սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում վախճանվել է «Kohar» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու սիմֆոնիկ նվագախմբի խմբավար Սեպուհ Աբգարյանը, տեղելացնում է «Asbarez»-ը: Մաեստրո Սեպուհ Աբգարյանը ծնվել է Կիպրոսում: Նա կոմպոզիտոր էր, խմբավար, նկարիչ ու մանկավարժ: Հիմնել է Կիպրոսի հայկական ռադիոյի ծրագիրն ու Հեռարձակման ընկերությունը: Ավարտել է «Մելքոնյան» ուսումնական հաստատությունը, որտեղ երաժշտություն է դասավանդել եւ ղեկավարել է դպրոցական երգչախումբը՝ հետեւելով երաժշտության իր ուսուցչին՝ Վահան Բեդելյանին: «Մելքոնյան» ինստիտուտն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակել է Փարիզում:
Որպես օպերային երգիչ Սեպուհ Աբգարյանը հանդես է եկել Նիկոսիայում, Աթենքու, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում եւ Փարիզում: Նա շա երգերի հեղինակ է, երգչախմբային ստեղծագործություններմ կամերային երաժշտություն, սիմֆոնիկա սյուիտներ: