Բավ է պառակտվել
02-11-2014 12:15

Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը

ԱՄՆ-ում ժամեր առաջ 34 տարեկանում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա 2012 թվականին մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:

Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա: