Բավ է պառակտվել
15-09-2014 10:45

«Մանկական Եվրատեսիլ- 2014»-ում ՀՀ-ն կներկայացնի Բեթթին

Կայացավ «Մանկական Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ընտրական փուլը, ինչի արդյունքում  որոշում կայացվեց, ըստ որի ՀՀ-ն մրցույթում կներկայացնի Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով: Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:   Նշենք, որ հայաստանյան ընտրական փուլ էին անցել տաս մասնակից:  «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ և Ուկրաինա: