Բավ է պառակտվել
24-03-2016 14:25

Մաշա Մնջոյանըպատմում է ապագա ծրագրերի մասին (լուսանկարներ)

Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել հայտնիներին յուօրինակ լուսանկարներում, որի հեղինակն է լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը, այս անգամ երիտասարդ լուսանկարչի օբյեկտիվում երգչուհի Մաշա Մնջոյանն է: Մաշան պատմել է լուսանկարներում իր երեք կերպարների մասին և բացառիկ լուսանկարներ տրամադրել այդ ֆոտոշարքից.
«Ռոբերտ Քոլոյանի հետ մտերիմ ընկերներ ենք, շատ եմ գնահատում նրա ճաշակն ու լուսանկարչական աչքը: Ռոբերտը կարողանում է ստեղծել իրավիճակենր, նկարել այնպես, որ արդեն բոլորը կարողանում են տարբերակել նրա ձեռագիրը»,- նշեց Մաշան ու ավելացրեց.


«Երեք կերպարով եմ ներկայացել, որոնց կայացման համար իր մեծ նշանակությունն ունեցավ դիզայներ Վահան Խաչատրյանը, քանի որ նրա հավաքածուի զգեստներով եմ, շնորհակալ եմ Վահանին, որ միշտ կողքիս է: Կերպարների ընտրությունը կայացրել ենք Ռոբերտի հետ միասին, նա աշխատում էր ամեն մի փոքր դետալի վրա: Սկզբում լուսանկերներին նայելիս ինչ-որ բան էի զգում, բայց ճիշտ արտահայտվել չէր ստացվում, այդ հարցում իր ճիշտ բնորոշումը տվեց Սոնան, նա նայեց նկարներին ու ասաց՝ «Մարմնավորել ես միաժամանակ հասուն, իմաստուն, հմայիչ ու խորիմաստ աղջկա, կարծես կնոջ այդ բոլոր հատկանիշների կոլաժ է»»:
Երգչուհին նաև հայտնեց, որ պատրաստվում է Ռոբերտ Քոլոյանի հետ ևս մեկ համագործակցության, որն ավելի ուշ կիրականացվի:


Անդրադառնալով ծրագրերին՝ երգչուհին նկատեց. «Այս պահին մի շարք ծրագրեր ունեմ, որոնց իրականացման համար ամեն ինչ անում եմ: Մի քանի նորություններ կան, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ, ինքս էլ սպասում եմ դրանց իրականացմանը»: