Բավ է պառակտվել
08-09-2018 11:37

Մատենադարանն ու Հայոց ցեղասպանության թանգարանը՝ Ասիայի 25 լավագույն թանգարանների շարքում

 

Ըստ TripAdvisor հայտնի տուրիստական պորտալի՝ Ասիայի 25 լավագույն թանգարաննների վարկանիշային ցուցակում են ներգրավվել Մատենադարանն ու Հայոց Ցեղասպանության թանգարանը (Ծիծեռնակաբերդ), զբաղեցնելով 9-րդ և 24-րդ տողերը։ Վարկանիշային ցուցակը կազմվել է այցելուների գնահատականների հիման վրա։

1995թ․ ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի 80-րդ տարելիցի կապակցությամբ բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ կազմելով հայկական Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի մեկ քառորդ մասը։ Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի թանգարանային ցուցադրությունը։

Մատենադարանը հնագույն ձեռագիր մատյանների պահոց է, գիտահետազոտական ինստիտուտ ու թանգարան, որը բացվել է 1959 թ․ Հայասատնի մայրաքաղաք Երևանում։ Մատենադարանում է պահվում բազմաթիվ բնագավառների, այդ թվում և պատմության, փիլիսոփայության, բժշկության, գրականության, արվեստի պատմության և տիեզերաբանության միջնադարյան ձեռագրերի և տարբեր լեզուներով գրքերի աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը։ Ինստիտուտի ֆոնդերում կենտրոնացված է ավելի քան 22000 ձեռագիր մատյան և 1 մլն․ տարբեր արխիվային փատաթուղթ։ 1997 թ․ ի վեր Մատենադարանի հավաքածուն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի “Աշխարհի հիշողություն” միջազգային ռեգիստրում։