Բավ է պառակտվել
08-04-2015 10:59

Դատարանը դարձյալ քննում է Մայքլ Ջեքսոնի դեմ ներկայացված մանկապղծության մեղադրանքները

Ամերիկյան դատարանը դարձյալ քննում է մանկապղծության գործով (հետմահու) Մայքլ Ջեքսոնի դեմ ներկայացված հայցը: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Մայքլ Ջեքսոնը գաղտնի բեմադրել է հարսանեկան արարողություն, որի ժամանակ որպես «հարսնացու» հանդես է եկել 9-ամյա մի տղա, իսկ հետո երեխայի հորը վճարել է 1 մլն դոլար լռության դիմաց: Այս պնդման հեղինակը 36-ամյա Ջեյմս Սեյֆչակն է, ով փոփ-երգչին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Եթե գործին ընթացք տրվի, ապա կարող են հրապարակվել վկայություններ, որոնք դատարանը չէր քննել 2005-ին, երբ Ջեքսոնի դեմ դարձյալ առաջադրվել էին մանկապղծության մեղադրանքներ: Սեյֆչակը պնդում է, որ երբ ինքը երեխա է եղել, Ջեքսոնը իրեն նվիրել է ամուսնության վկայական ու ամուսնական մատանի՝ որպես «անմահ սիրո» խորհրդանիշ: