Բավ է պառակտվել
08-10-2013 10:51

Մեկնարկեց «Կինոաշուն 2013»-ը

Հոկտեմբերի 5-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այս տարի ազգային կինոյի ամիսը նշում է նաև հայկական կինոյի հիմնադրման 90-ամյակը:

«Կինոաշուն»-ը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Այդ ընթացքում հայ հասարակությունը հնարավորություն կունենա դիտելու հայկական հին ու նոր ֆիլմեր: Կինոդիտումներ կկազմակերպվեն Երեւանի տարբեր համայնքներում, մարզերում, ուսումնական հաստատություններում, կլինեն նաեւ բացօթյա ցուցադրումներ: