Բավ է պառակտվել
15-03-2023 12:32

Երևանի քաղաքապետարանը ընդունեց Ֆրանսիայի հրապարակում Ազնավուրի հուշարձանի տեղադրման նախագիծը

Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել մայրաքաղաքի հրապաՖրանսիայիրակի կենտրոնում Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման նախագծին։ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում կանգնեցված Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզր՝ թույլ տալով հանրությանը մոտիկից դիտել այն:

Ինչպես չորեքշաբթի օրը ավագանու նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Շառլ Ազնավուր» հիմնադրամը դիմել է քաղաքապետարան՝ մեծ շանսոնյեի հուշարձանը կանգնեցնելու առաջարկով։

«Սկզբում նախատեսվում էր Ազնավուրի հուշարձանը տեղադրել նրա անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), սակայն պարզվեց, որ քանդակը չափազանց մեծ է այդ տարածքի համար»,- պարզաբանեց Ավինյանը։ Նա հավելեց, որ նմանօրինակ հուշարձան կկանգնեցվի նաև Փարիզում։

Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ փոխքաղաքապետը նշեց, որ ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվում են էսքիզը, հուշարձանի չափերը և այլ հարցեր։

Օգյուստ Ռոդենի հեղինակած ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժյուլ Բաստյեն-Լեպաժի բրոնզե քանդակըտեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում 2011 թվականի հոկտեմբերին: Այն որպես նվեր Հայաստան է բերել Նիկոլա Սարկոզին (2007-2012 թթ. Ֆրանսիայի նախագահ)։