Բավ է պառակտվել
31-01-2022 12:30

Նյու Յորքում մահացած են գտել Միսս ԱՄՆ-ին, հայտնաբերվել է մահվանից առաջ արած նրա գրությունը

Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ 2019» Չեսլի Քրիստին։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Ամերիկյան թերթի զրուցակիցների խոսքով՝ 30-ամյա մոդելի մարմինը հայտնաբերել են կիրակի առավոտյան 60 հարկանի երկնաքերի մոտակայում, որում նա ապրում էր։ Նշվում է, որ վերջին անգամ «Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին տեսել են 29-րդ հարկում։ Մահվանից առաջ Քրիստը գրություն է թողել այն մասին, որ ցանկանում է իր ամբողջ ունեցվածքը թողնել մայրիկին։
New York Post-ը մեջբերել է նաև մոդելի ընտանիքի հայտարարությունը․ «Մենք խոր վշտով հայտնում ենք մեր սիրելի Չելսիի մահվան մասին։ Նա վառ լույս էր ճառագում, որը գեղեցկությամբ և ուժով էր օժտում մարդկանց ամբողջ աշխարհում»։
Մահվանից կարճ ժամանակ առաջ Քրիստն ինստագրամյան էջում հրապարակել է իր լուսանկարը՝ մակագրելով․ «Թող այս օրը ձեզ հանգիստ բերի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս ԱՄՆ 2012» և «Միսս Տիեզերք 2012» մրցույթների հաղթող Օլիվիա Կալպոնին ինքնաթիռ նստելուց առաջ ստիպել են փոխել հագուստն՝ անպարկեշտ արտաքինի պատճառով։ American Airlines-ի ներկայացուցիչները հրաժարվել են աղջկան ինքնաթիռ թողնել, եթե նա չփոխի հագուստը: Օլիվիան կրելիս է եղել կարճ հեծանվային շորտեր, սև սպորտային տոպ և երկար՝ ծնկներից ներքև տրիկոտաժե կարդիգան։