Բավ է պառակտվել
26-12-2014 10:46

Այսօր 65-ամյա հոբելյանն է նշում Միխայիլ Բոյարսկին

ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկին այսօր նշում է 65-ամյա հոբելյանը։ 
Կինոյում Բոյարսկին սկսել է նկարահանվել 1970-ականների սկզբին՝ կատարելով փոքր դերեր։ Հայտնի է դարձել «Ավագ որդին» ֆիլմից հետո, որում նկարահանվել է Եվգենի Լեոնովի և Նիկոլայ Կարաչենցովի հետ։ 
1978-ին Բոյարսկուն «բաժին է հասել» իսկապես աստղային դեր՝ Դ՛Արտանյանի դերը «Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում։ Հետագայում այդ դերին նա կրկին անդրադարձել է տարբեր ֆիլմերում։ 
Բոյարսիկին կատարել է ավելի քան 50 դեր և թողարկել տասից ավելի անհատական երաժշտական ալբոմ, գրում է Газета-ն՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք։