Բավ է պառակտվել
10-04-2014 13:30

Ճարտարապետների միության նախագահը հույս ունի, որ Զվարթնոցի կլոր շենքի հարցը կլուծվի պահպանման չանապարհով

Այսօր երևանյան մամուլի ակումբներից մեկը կազակերպել էր լրագրողների ու Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հանդիպում, որի ընթացքում քննարկվեց Զվարթնոց օդանավակայանի Կլոր մասնաշենքի պահպանման հարցը: Բանախոսն ասաց, որ մասնաշենքի պահպանման համար կոնկրետ երաշխիքներ կոնցեսիոները չի տվել, բայց խոստացել են, որ կուսումնասիրեն շենքը պահպանելու հնարավորությունները:
«Որևէ պատասխան չկար, բացի նրանից, որ քանդելու խնդրին են նայում: Բայց վերջերս մի քանի ճարտարապետներով եղանք Քաղավիացիայի գլխավոր վարչությունում, այդ հանդիպումը ցույց տվեց, որ եթե կարողանում ենք երկխոսել, պատասխանները դրական են լինում: Քաղավիացիայի վարչությունում կոնցեսիոների ներկայացուցիչն էր ներկա, ով ասաց, որ իրենց ճարտարապետական, կոնստրուկտորական ներուժով ևս մեկ անգամ կդիտարկեն հարցը: Մենք պնդեցինք, որ տեղեկացրեց Մկրտիչ Մինասյանը:
Անրադառնալով կոնկրետ ժամկետներին. Ճարտարապետների միության նախագահն ասաց. «Մենք ժամկետների մասին չենք խոսել, քանի որ բարդ է: Ինչ-որ գրաֆիկներ չենք գծել: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հարցը պետք է լուծենք պահպանելու ճանապարհով: Քանդելը հեշտ բան է, երբ վերականգնում ես, տասնապատիկ ավելի ջանքեր են հարկավոր»:
Ասուլիսի ընթացքում շոշափվեց Էռնեկյանի ձեռք բերած ԱԳ նախարարության ներկայիս շենքի հետագա ճակատագիրը. «Հուսով եմ,որ այնտեղ հյուրանոց չի լինի, նման ակնարկ արել է նաև սեփականատերը: Եթե թանգարան լինի, մենք բոլորս կշահենք»: