Բավ է պառակտվել
30-04-2014 15:06

Մոնսերաթ Կաբալյեն չի մուծել €500 հազարի չափով հարկեր

Իսպանիայի դատախազությունը հայց է ներկայացրել հանրահռչակ օպերային երգչուհու դեմ. նրան կասկածում են հարազատ Իսպանիյում խոշոր հարկերից խուսափելու մեջ: Կաբալյեն կանչվել է դատարան ցուցումներ տալու համար: Սկանդալի կենտրոնում է հայտնվել Կաբալյեի համերգաշրջանը, որը տեղի է ունեցել 2010 թվականին Մոսկվայում, Բարսելոնայում և Ժնևում: Դատախազի կարծիքով, սույն համերգաշջանի ընթացքում երգչուհին պայմանագրեր է կնքել կեղծ ընկերության միջոցով Իսպանիային հարակից Անդորայում, որտեղ Կաբալյեն կացության իրավունք ունի:
Դատախազը նաև նշել է, որ երգչուհին իր հոնորարները փոխանցել է Անդորայում իր բանկային հաշվին, որպեսզի խուսափի Իսպանիայում եկամտահարկ մուծելուց: Կաբալյեն մշտապես բնակվում է իր հարազատ քաղաք Բարսելոնայում, ահա թե ինչու այն փաստը, որ նա չի փոխանցել դեկլարացիան Իսպանիայի հարկային մարմիններին համարվում է եկամուտ թաքցնել:
Այնուամենայնիվ, Կաբալյեն պնդում է դատարանին, որ իր եկամուտները ձևակերպելու ժամանակ նա բնակվել է հենց Անդորայի տարածքում: Մայիսի 9-ին երգչուհին պետք է կրկին ցուցումներ տա դատարանում:
Հանրահռչակ օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեն արդեն 50 տարուց ավելի ելույթ է ունենում աշխարհի լավագույն բեմերում՝ ցնցելով իր երկրպագուներին ձայնի մաքրությամբ և վոկալային արվեստով: Նա կատարել է 88 դեր և մոտ 800 կամերային ստեղծագործություններ:
Համաշխարհային համբավը Կաբալյեն ստացել է Queen ռոք խմբի առաջնորդ Ֆրեդի Մերքյուրիի հետ ձայնագրված ալբոմի շնորհիվ, որի գլախվոր երգը՝ Barcelona-ն, դարձել է Կատալոնիայում 1992 թվականին կազմակերպված ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական հիմն: