Բավ է պառակտվել
25-02-2016 13:45

Մովսես Երեմյանը մեկնաբանել է իր ամուսնության լուրը

Վերջին օրերին համացանցն իրար է խառնել դերասան Մովսես Երեմյանի և իր ամերիկաբնակ հարսնացուի լուսանկարը, որը դիտելիս պարզ է դառնում, որ անցյալ տարվա նոյեմբերին նշանադրված զույգն արդեն իրենց միությունն ամրագրել է Զագս-ում: Դերասանն իր հրապարակած լուսանկարը մակագրել է «Ավարտված սկիզբ» վերնագրով՝ ակնարկելով, որ կյանքի նոր փուլ է թեւակոխել:
Լրատվամիջոցները փորձել են պարզել նկարների իմաստի իսկությւոնն ու զրուցել Մովսեսի հետ. «Թույլ տվեք այս պահին ոչ մի մեկնաբանություն չտալ տարածված լուսանկարի վերաբերյալ: Խոստանում եմ հարսանիքի ժամանակ մանրամասն պատմել ամեն ինչի մասին, իսկ այս պահին կհրաժարվեմ խոսել»,- նշեց ցանկալի փեսացուների շարքն արդեն լքած Մովսես Երեմյանն ու հավելեց, որ իր եւ Աննայի հարսանեկան արարողությունը կկայանա ապրիլ ամսին: