Բավ է պառակտվել
23-01-2016 14:56

Իմ սիրո պատմությունը դարձավ ընտանիք. Վ. Ստեփանյան (լուսանկար)

Սեր, սեր ու էլի սեր… Այսօր երբ Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը մեզ մնում ապրել, գրել ու խոսել միայն հանուն սիրո: Gisher.news-ն աստվածային սիրո նշանակության ու դերի մասին է զրուցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանի հետ. «Իմ սերն ու սիրո պատմությունը դարձավ ընտանիք: Ամունության առաջարկը փողոցում եմ արել: Մտա խանութ երկու մատանի գնեցի ու արդեն ներկայիս կնոջը հարցրեցի. «Կդառնա՞ս կինս», հենց այդ օրվանից էլ սկսվեց մեր սիրո հեքիաթը»: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը համոզված է, եթե չլիներ սերը չէր լինի աշխարհն ու ոչինչ: Խոսելով սեր առաջին հայացքից Վիգեն Ստեփանյանն ասաց. «Սեր առաջին հայացքից հետո է դառնում միայն իրական ու անկեղծ սեր»: Հակառակ սեռի ներկայացուցիչը նախ պետք է բառիս ուղիղ իմաստով կին լինի, որ գրավի բեմադրիչ-ռեժիսորի ուշադրությունը, իսկ մնացածը մանրուքներն են, որնք կարելի նույնիսկ չնկատել: Ամփոփելով խոսքը, Վիգեն Ստեփանյանը բոլոր նրանց, ովքեր գտել են իրենց միակին հորդորեոց սրտին մոտ պահել և այլ սերեր չփնտրել. «Սերը կորած իր չէ, որ փնտրեք ու գտնեք: Նա կգա, երբ գա ժամանակը, երբ իրապես լինեք պատրաստ ընդունելու, սիրելու և փայփայելու»:
Նշենք, որ այսօր նշվում է Ս. Սարգիս Զորավարի տոնը, որն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին:

Տաթև Առաքելյան