Բավ է պառակտվել
30-08-2016 13:47

MTV VMA - 2016 մրցանակաբաշխության լավագույն կերպարները (լուսանկարներ)

Նաոմի Քեմբլը փայլուն շուրթերով Pat McGrath-ից,  Բեյոնսեն փետուրների մեջ, Քիմ Քարդաշյանը թափանցիկ զգեստով  և մրցանակաբաշխության այլ դիտարժան հանդերձանքները:

MTV Video Music Awards - 2016-ի կարմիր գորգին տեղ էին գտել և չափազանց դեկորատիվ և լակոնիկ զգեստներ: Մինիմալիզմն ընտրել էին Նաոմի Քեմբլը,  Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, ինչպես նաև Արիանա Գրանդեն և Հոլլենդ Ռոդենը:

Իր ողջ փայլով հայտնվեցին Բեյոնսեն` Francesco Scognamiglio-ի զգեստով և Հեյլի Բոլդուինը Chakra Couture-ի կոմբինիզոնով: Ստելլա Մաքսվելլն իր Moschino-ի տաբատով և տոպով այն հյուրերի ցանկում էր, ովքեր արարողության  համար ինչ-որ  պայծառ բան էին ընտրել:

 Առավել անսպասելի վայրերում կտրվածքների վրա խաղադրույք էին կատարել Նիքի Մինաժը և Բրիթնի Սփիրսը: Աչքի ընկածների թվում էին նաև Թովա Լոն, ով MTV VMA - 2016-ի կարմիր գորգին հայտնվել էր Dion Lee-ի սպիտակ կոկտեյլային զգեստով և  Reebok-ի սպորտային կոշիկներով: