Բավ է պառակտվել
20-12-2016 18:27

Քարդաշյանի ամուսինը շանտաժիստին վճարել է 250 հազ. դոլար՝ սևամորթ կնոջ հետ իր ինտիմ տեսանյութի դիմաց

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հայտնվել է չափազանց անհարմար իրավիճակում: Ռեփերը դարձել է շանտաժի զոհ: Սեքսուալ տեսարաններ պարունակող տեսագրության դիմաց արտիստից գումար են շորթել:

 
Ինտիմ կադրեր պարունակող այդ տեսանյութում Քանյեն հանդես է գալիս մի սևամորթ կնոջ հետ, և որպեսզի այդ տեսանյութը չհրապարակվի, ռեփերը ստիպված է եղել շանտաժիստին վճարել 250 հազ. դոլար:
Ինչպես հայտնի է դարձել, այս տհաճ պատմությունը տեղի է ունեցել դեռևս 2012 թվականին: Այդ ժամանակ Քանյեն դեռ նոր-նոր էր սկսել հանդիպել իր ներկայիս կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ: Այս գաղտնիքի մասին լրատվամիջոցը տեղեկացել է երաժիշտի զարմիկ Լոուրենս Ֆրանկլինը:
Լոուրենսը վստահ է, որ Քանեյի հոգեբանական խնդիրները հենց այդ ժամանակ են սկսվել և նրա ներկայիս նյարդային խանգարման պատճառը, որի արդյունքում ռեփերը հիվանդանոց էր ընկել, հենց այդ վաղեմի պատմության հետևանքն է:
Ինչպես պատմել է Լոուրենսը, պարզվել է, որ շանտաժիստը Ուեսթի մոտ բարեկամներից է: Քանյեն ինքն էր իր հին նոութբուքը նվիրել տղային՝ առանց միջի պարունակությունը ջնջելու: Երբ բարեկամը հայտնաբերել է Ուեսթի ու ինչ-որ աֆրոամերիկուհու սեքսի տեսագրությունը, լռության դիմաց կլորիկ գումար է պահանջել նրանից: Քանյեն ստիպված է եղել վճարել այդ գումարը՝ հանուն իր հետագա հանգստության:
« Այդ սեքս-տեսագրությունը նրա անկման սկիզբն էր,- վստահ է Ուեսթի զարմիկը,- այդ դեպքից հետո, նա դադարեց վստահել մարդկանց: Եթե նույնիսկ տանդ անդամն է քեզնից քառորդ միլիոն դոլար շորթում՝ իր սեփական ձգտումներն ի կատար ածելու համար, ապա էլ ինչպե՞ս կարելի է վստահել օտարներին»:
Լոուրենսի խոսքերով, Ուեսթի սեքս-տեսագրության մասին լուրը արագորեն թափանցեց շոու-բիզնես: Եվ նրա շանտաժիստ բարեկամը տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև պորնոգրաֆիկ կայքերից, սկսեց տեսագրությունը վաճառելու գայթակղիչ առաջարկներ ստանալ: Տեսագրության հրապարակումը կանխելու համար ռեփերը ստիպված է եղել վճարել նրան: Լոուրենսի խոսքերով, տեսագրությունում Քանյեն սեքսով է զբաղվում ինչ-որ անհայտ ընկերուհու հետ: Եվ դա ո՛չ նրա այդ ժամանակ դեռ ապագա կին Քիմն է, ո՛չ էլ նախկին սիրուհի Էմբեր Ռոուզը:

Լոուրենսը նաև հավաստիացնում է, որ այս տարի Ուեսթի գրած «Real Friends» երգը նվիրված է հենց այդ միջադեպին: Նրանում առկա են բարեկամի և նոութբուքի վերաբերյալ տողեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին, նյարդային խանգարման արդյունքում Քանյե Ուեսթին ձեռնաշղթաներ հագցրեծ, բռնի ուժով տեղափոխել էին հոգեբուժական հիվանդանոց: Ականատեսների խոսքերով Քանյեն կատաղության պոռթկում էր ունեցել իր անձնական մարզչի տանը տեղակայված մարզասրահում: Երգիչը հարձակվել էր մարզասրահի սպասարկող անձնակազմի անդամների վրա, և մարզիչը ստիպված էր եղել զանգահարել նրա հոգեթերապևտին: Քանյեին զննելուց հետո բժիշկ Մայքլ Ֆարզամը հոգեբուժական օգնություն էր կանչել, և զգուշացրել էր, որ հիվանդանոց տեղափոխելիս հիվանդը կարող է հարձակվել բուժաշխատողների վրա: Քանյեն իրոք դիմադրություն էր ցույց տվել, և նրան ձեռնաշղթաներ էին հագցրել:
Ուեսթը երկու շաբաթ հոգեբուժական զննություն է անցել Կալիֆորնիայի համալսարանի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում (Լոս Անջերեսում):
Ըստ պաշտոնական վարկածի ռեփերը հոսպիտալացվել էր գերհոգնածության և նյարդային հյուծման ախտանշաններով: Այնինչ ինսայդերները պնդում են, որ Քանյեի վիճակը շատ ավելի լուրջ է եղել:
Ըստ որոշ տվյալների, Քանե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ ունեն: Իբրև թե նյարդային պոռթկումից որոշ ժամանակ առաջ, Քարդաշյանը հավաքել է իրերը, վերցրել է երեխաներին՝ Նորթին և Սեյնթին, և տեղափոխվել է մոր տուն, իսկ հիմա պատրաստվում է ապահարզան պահանջել:
Ինչպես պնդում են աղբյուրները, Քիմը հոգնել է ամուսնու տարօրինակ վարքագծից ու հիստերիկ պոռթկումներից: Վերջին ժամանակները Ուեսթն ու Քարդաշյանը հաճախ էին վիճում, և Քիմը որոշել է թայմ աութ վերցնել, ու սպասել, մինչև որ ամուսինը իրեն հավաքի, և սկսի տղամարդու պես պահել: