Բավ է պառակտվել
11-01-2016 10:05

Երաժիշտ Դեյվիդ Բոուին վախճանվել է քաղցկեղից

Երգիչ Դեյվիդ Բոուին հունվարի 10-ին մահացել է, 69 տարեկան հասակում քաղցկեղի դեմ 18-ամսյա պայքարից հետո: Նշվում է, որ երաժիշտը մահացել է հարազատներով և ընկերներով շրջապատված: Դեյվիդ Բոուին հայտնի բրիտանացի ռոք երգիչ և երգահան էր, որը փորձել էր իրեն, որպես պրոդյուսեր, ձայնային ռեժիսյոր, նկարիչ, և նույնիսկ դերասան: Հիսուն տարիների ընթացքում նա ներգրավված է եղել երաժշտական ստեղծագործության մեջ, և իր ոճի  հաճախակի փոփոխությունների պատճառով վաստակել է «ռոք երաժշտության քամելեոն» մականունը: